Երեւանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին սպասում են մոտ ժամանակներս: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Առաջիկա օրերին սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին»,-ասել է նա՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ընթացող բանակցությունների ժամանակ:
Միաժամանակ, Նալբանդյանը նշել է, որ Երեւանում հույս ունեն, որ Հայաստանի ու Ռուսաստանի նախագհները կհանդիպեն նաեւ մայիսին՝ Մոսկվայում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:





























