Ռուսաստանը բացառում է հնարավորությունը, որ ԼՂ հակամարտությունը կարող է թեւակոխել «թեժ փուլ»: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններից հետո:

«Մենք նույնիսկ մտքներիս ծայրով չենք անցկացնում, որ ԼՂ հակամարտությունը կփեւակոխի թեժ փուլ: Ես վստահ եմ, որ չնայած հռետորությանը, դա չի ցանկանում շահագրգիռ կողմերից որեւէ մեկը: Մեր բոլոր գործողությունները ԼՂ հակամարտության հարցում, նկատի ունեմ Ռուսաստանի գործողությունները, ուղղված են նրան, որ հնարավորինս շուտ փոխընդունելի լուծում գտնվի»,-հայտարարել է Լավրովը: