Հայաստանում խոսքի ազատության սահմանափակման մասին խոսելը պարզապես անհեթեթություն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով՝ հակառակը, լրատվամիջոցներն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի տարածեն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հայտարարությունները:
«Ամեն ինչ արվում է դրա համար: Նայեք մեր եթերը, ընդդիմության հայտարարությունները լայնորեն ներկայացվում են հասարակությանը: Հետեւաբար նման հայտարարություններն անհնար է հիմնավորված համարել: Հայաստանը ազատ խոսքի երկիր է, եւ իշխող կուսակցությունը չի խոչընդոտում դրան: Մեծ ջանքեր չեն պահանջվում դրանում համոզվելու համար»,-ընդգծել է խորհրդարանի խոսնակը:





























