Հայաստանի խորհրդարանի այգում բացվել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձան-աղբյուր։ Հուշարձանի հանդիսավոր բացումը կատարել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։ Արարողությանը ներկա են եղել տասնյակ պատգամավորներ։ Իջեցնելով աղբյուրը ծածկող սավանը՝ Սահակյանը ջուր է խմել, իսկ պատգամավորները հետեւել են նրա օրինակին։
«Հուշարձանը խորհրդանշում է ոչ միայն մեր ազգի անցյալը, այլ նաեւ նրա ներկան եւ հավատը ապագայի հանդեպ։ Ցավոք, ժամանակակից Թուրքիան դեռեւս դուրս է գտնվում քաղաքակիրթ աշխարհի շրջանակներից։ Բայց հայ ժողովրդի կամքն ու արդարության պահանջը դրանից չի պակասում։ Ընդհակառակը, այդ պահանջն անօտարելի է նրա պատմական հիշողությունից եւ չի թուլանա, մինչեւ հայ ժողովրդի ամենասարսափելի ողբերգությունը չդատապարտվի Թուրքիայի կողմից»,- հայտարարել է Սահակյանը բացման արարողության ժամանակ։





























