Հայաստանի խորհրդարանի այգում Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին 100 խորհրդանշական ծառ են տնկել։ Ծառերից մեկը տնկել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, իսկ տասնյակ մյուս տնկիները՝ խորհրդարանի պատգամավորները։

«Այս ընդհանուր միջոցառմանը կարող են մասնակցել ոչ միայն պատգամավորները, այլ նաեւ դուք»,- ասել է Սահակյանը լրագրողներին։ 

 «Սա վերաբերում է մեզ բոլորիս, քանի որ մենք բոլորս ցանկանում ենք ստեղծել մեր ազգի հույսի, կամքի, կյանքը շարունակելու եւ պատմական հիշողության ամրության խորհուրդը։ Չկա ոչ մի հայ, որի ընտանիքին եւ տոհմին չվերաբերի 100-ամյա այս ողբերգությունը։ Դրա հիշատակը վառ է մեր հոգում»,- հայտարարել է Սահակյանը։