Շահավետ առեւտրային առաջարկի դեպքում Թուրքիան կարող է վաճառել TANAP նախագծում իր բաժնետոմսերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, հաղորդում է Haberturk-ը:
Յըլդըզի խոսքով՝ ներկայումս մի շարք երկրներ հատուկ ուշադրություն են դարձնում TANAP նախագծին:
TANAP նախագիծը նախատեսում է ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից գազի տեղափոխումը վրաց-թուրքական սահմանից մինչեւ Թուրքիայի արեւմտյան սահման:
TANAP գազատարի նախնական թողունակությունը կկազմի տարեկան 16 մլրդ խմ գազ: Դրանից մոտ 6 մլրդ խմ-ն նախատեսված է Թուրքիայի, մնացածը՝ Եվրոպայի համար:




























