NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լրագրող, Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի հոդվածը.
«Վերջին 25 տարիների ընթացքում Իրանը Հարավային Կովկասի մեծ, սակայն հիասթափված դիտորդ է՝ հետեւելով հյուսիսի իրադարձություններին եւ դրանցում աննշան դեր խաղալով: Այժմ Արեւմուտքի և Թեհրանի միջեւ ապրիլի 2-ի շրջանակային համաձայնագիրը նոր մերձեցման հեռանկարներ է բացում, իսկ Իրանի կովկասյան հարեւաններին հետաքրքրում է. կփոխվի՞ արդյոք իրավիճակը:
Իրանը սահմանակցում է Հայաստանին եւ Ադրբեջանին: Իրանը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ միասին ունի նախկին կայսերական տերության զգացում (տարածաշրջանում առաջացնելով դժգոհություն), որ այդ հողերը դեռեւս որոշ իմաստով «իրենցն են», թեեւ գաղութատիրությունը ավարտվել է 1828թ.:
Սակայն Խորհրդային Միության վերջին ժամանակների կանխատեսումները, որ Իրանը տարածաշրջանում կարող է դառնալ հիմնական խաղացող, չի արդարացվել: Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը հայացքն ուղղեցին հյուսիս եւ արեւմուտք ու միացան Ռուսաստանի ղեկավարած կազմակերպություններին (ԱՊՀ, ՀԱՊԿ) կամ համաեվրոպական կազմակերպություններին (ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհուրդ, ԵՄ «Արեւելյան գործընկերություն»)
Իսլամական Հանրապետության ղեկավարության համար այդ տարածաշրջանը հիմնական ռազմավարական շահերի վայր չէ, ի տարբերություն ասենք, Իրաքի եւ Սիրիայի: Այստեղ Իրանը ռացիոնալ արտաքին քաղաքական խաղացող է, որը շփվում, է տարածաշրջանի երկրների բոլոր կառավարությունների հետ՝ չնայած գաղափարական տարաձայնություններին: Կփոխվի՞
դա արդյոք պատժամիջոցները դադարելուն պես եւ Իրանը կդադարի՞ արդյոք լինել միջազգայնորեն մերժված: Ոչ այդքան արագ:
Իրանը ամուր հարաբերություններ ունի տարածաշրջանի ամենաթույլ երկրներից մեկի՝ Հայաստանի հետ: Անցած տարի Հայաստնում Իրանի դեսպանը մամուլի ասուլիս է տվել եւ բազմաթիվ հայտարարություններ արել: Նա ասել է, որ Իրան-Հայաստան գազատարը կարող է երկարացվել մինչեւ Վրաստան եւ որ Իրանը չի ընդունի ղարաբաղյան հակամարտության գոտում երրորդ երկրներից խաղաղարարների ներկայությունը:
Խելամիտ է ակնկալել, որ նոր իրանական մերձեցումը կնպաստի երկու երկրների տնտեսական կապերի ամրացմանը: Դա կարող է կանաչ լույս վառել Իրանը Հայաստանին կապող մոտ 480 կմ երկաթուղու համար՝ տնտեսական լրացուցիչ ազդակ հաղորդելով Հայաստանին:
Իրանն ու Ադրբեջանը ուժեղ փոխադարձ կասկածներ ունեն: Իրանական կառավարության համար Ադրբեջանը կասկածելի աշխարհիկ պետություն է եւ Իսրայելի ընկերը: Լավագույնը, որ կարելի է ասել հարաբերությունների մասին, այն է, որ քանի որ երկու կողմերը հնարավորություն ունեն վնասել մեկը մյուսին, դրանք կարող են ցույց տալ փոխադարձ զսպվածություն:
«Financial Times» գրում, էր, որ նավթագազային ընկերությունները անհանգիստ են, թե ինչ տեղի կունենա, եթե Իրանը, որն ունի իր նավթի պաշարներով աշխարհում 4-րդն է, իսկ գազի պաշարներով՝ երկրորդը, կրկին բաց կդառնա: Պատժամիջոցների ռեժիմը բարդ է, իսկ էներգետիկ ենթակառուցվածքը գտնվում անմխիթար վիճակում է:
Սրանցից եւ ոչ մեկը չի նշանակում, որ Իրանի բացումը Կովկասի վրա ազդեցություն չի ունենա: Վերածնվող Իրանի ընկալումը տարածաշրջանում ինքնին կարեւոր է: Սակայն դա դանդաղ գործընթաց է:





























