Աֆղանստանի Գերատ նահանգում 10-14 տարեկան մոտ 100 աշակերտներ սննդային թունավորման ախտանշաններով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանություններին:
Բոլոր տուժածները տղաներ են: Ենթադրաբար, թունավորման պատճառը լոբին է, որոնք երեխաները ձեռք էին բերել դպրոցից ոչ հեռու: Պարբերականի փոխանցմամբ, լոբի վաճառողը երեխաներին համոզել է, թե լոբին կնպաստի քննությունները լավ հանձնելուն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Աֆղանստանի ՆԳՆ-ում չեն բացառում, որ զանգվածային թունավորումը ծրագրավորել են իսլամիստ արմատականները: «Դրա հետեւում կարող են լինել մեր թշնամիները»,-ասել է ոստիկանության պետ Աբդուլ Ջաբար Ռոզին:





























