Ծագումնաբանները բացահայտել են սեքսուալ մոլագարների հարազատների հակումը բռնության հանդեպ: Գիտնականներն հետազոտություն են իրականացրել Շվեդիայում սեքսուալ հողի վրա հանցագործությունների համար դատապարտված 22 հազար տղամարդկանց շրջանում:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ բռնարարքներ կատարած մարդկանց հարազատները որոշակի գենետիկ նախատրամադրվածություն ունեն բնռության նկատմամբ եւ 5 անգամ ավելի շատ են նմանատիպ հանցագործություններ կատարում այլ տղամարդկանց համեմատությամբ, որոնց ընտանիքներում սեռական բնույթի իրավախախտումներ չեն արձանագրվել:
Ի դեպ, վիճակագրական տվյալները վկայում են հետազոտության արդյունքը. պարզվում է, որ եղբայրների եւ հայրերի մոտ 2,5%-ը դատապարտված են նույնօրինակ գործողությունների համար, հայտնում է Informing-ը:





























