Ամերիկյան Քլիվլենդ քաղաքում (Օհայոյի նահանգ) երեքամյա երեխան պատահաբար կրակել է մեկ տարեկան փոքրիկի վրա: Այս մասին հայտնել են քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները:

Նրա խոսքով՝ երեխային շատ արագ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Չի նշվում, թե արդյոք նրանք եղբայրներ են եղել, թե ոչ:

Ոստիկանությունում հայտնել են, որ միջադեպի ժամանակ տանը եղել են եւս մի քանի երեխաներ եւ առնվազն մեկ մեծահասակ: Ատրճանակը վերահսկողությունից դուրս թողած մարդուն մեղադրանք կառաջադրվի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նման ողբերգություններ ԱՄՆ-ում շատ հաճախ են տեղի ունենում: Մարտին 4-ամյա տղա է մահացել Թեքսասի նահանգի Հյուսթոն քաղաքում, որն ատրճանակից կրակել էր իր վրա: