Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի մոտակայքում Ադրբեջանի Զեյբա գյուղի բնակիչ Նուրլան Նուրադդինօղլի Քերիմովը պայթել է հակահետեւակային ականի վրա եւ ծանր մարմնական վնասվածքներ է ստացել։
Գերանբոյի շրջանի գործադիր մարմնի ղեկավարի տեղակալ Էլչին Ջահանգիրովը հաստատել է այս տեղեկությունը։ Նրա խոսքով՝ վիրավորը տեղափոխվել է շրջանային հիվանդանոց, որտեղ նրա ձախ ոտքը կտրել են։





























