Եվրախորհրդարանի անդամ Ժան-Մարի Կավադան Հայոց ցեղասպանության քննարկումներին ի նշան համերաշխության մասնակցում է՝ անմոռուկը կրծքին։

Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի ամբիոնից՝ Ժան-Մարի Կավադան նկատել է, թե  բավարարված չէ Էրդողանի ցավակցական խոսքերից։

Իր հերթին Եվրախորհրդարանի պատգամավոր Չարլզ Թաննոքը նշել է, թե Թուրքիան թշնամական դիրքորոշում ունի հայերի նկատմամբ։ 100-րդ տարելիցը Թուրքիայի համար լավ հնարավորություն է ընդառաջ քայլ անելու եւ որպես բարի կամքի դրսեւորում սահմանը բացելու։ Հայկական սփյուռքը ճանաչում է պահանջում, Թուրքիան ուզում է ԵՄ-ին անդամակցի, ուստի թող իանա ԵՄ այն անդամներին, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը, ասել է Թաննոքը։