Բարսելոնում մեկնարկած աթլետիկայի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երեք մարզիկներից առաջինը մեկնարկ է դուրս եկել արագավազորդ Արման Անդրեասյանը: 100 մետր վազքի նախնական մրցումներում Արման Անդրեասյանն իր վազքահերթում վերջինն է հասել եզրագիծ եւ դուրս է մնացել հետագա պայքարից: Բարսելոնում Հայաստանը ներկայացնում են նաեւ հեռացատկորդ Արսեն Սարգսյանը եւ 400 մ վազքում հանդես եկող Ամալյա Շառոյանը:
100մ, 1-ին մրցափուլ, 4-րդ վազքահերթ
1 Սեյդի Նդուրե Ջեյսումա Նորվեգիա 10.31 Q
2 Ռիան Մոսելեյ Ավստրիա 10.38 Q
3 Ջեյմս Դասուլու Մեծ Բրիտանիա 10.40 Q
4 Քրիստիան Բլում Գերմանիա 10.57 Q
5 Յոնի Ռաուտանեն Ֆինլանդիա 10.63
6 Գրեգոր Կոկալովիչ Սլովենիա 10.68
7 Արման Անդրեասյան Հայաստան 11.01




























