Մեքսիկայի իշխանությունները երկրի մի քանի նահանգներում ահազանգ են հնչեցրել պոտենցիալ մահացու ռադիոակտիվ իրիդիում-192 նյութի առեւանգումից հետո: Այս մասին գրում է The Telegraph-ը:

Վտանգավոր բեռը գողացել են Տաբասկո նահանգում, Garantia Radiografica e Ingenieria ընկերության բեռնատարից:

Իշխանությունները նախազգուշացնում են, որ ռադիոակտիվ նյութի հետ նույնիսկ կարճատեւ շփումը կարող է ճակատագրական լինել մարդու համար:

Ըստ Gazeta-ի, 2013 թվականի դեկտեմբերին մեկ այլ՝ կոբալտ-60 ռադիոակտիվ նյութով բեռնատար էին գողացել: Սակայն հանցագործներն այն ժամանակ չգիտեին, թե ինչ կա բեռնախցիկում: Նրանց ձերբակալել էին, երբ ճառագայթման հետեւանքով դիմել էին բուժօգնության: