Հայկական բիզնեսը հետաքրքրվում է ԵՏՄ շրջանակներում համատեղ իրականացվող արդյունաբերական նախագծերով։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է ԵՏՀ նախարար Կարինե Մինասյանը։

Ղրղզստանի անդամակցության համաձայնագիրը կդրվի 4 անդամ երկրների խորհրդարանների քննարկմանը։

 «2015թ.-ը տնտեսական առումով ամենահեշտը չի լինելու ինտեգրման համար։ Սակայն բոլորը հիանալի հասկանում են, որ նախագծի անդամ երկրները, անկախ Միության անդամակցությունից, տնտեսապես սերտ կապեր ունեն եւ ամեն դեպքում զգալու էին աշխարհում եւ մասնավորապես Ռուսաստանում տնտեսական անկայունության հետեւանքները։ ԵՏՄ երկրները կարող են նվազագույնի հասցնել այդ հետեւանքները միայն ինտեգրման խորացման շնորհիվ»,- ասաց նա։

ԵՏՀ նախարարները 2015թ. Հայաստանից սպասում են ադապտացում։ Միգրացիայի եւ կողմնակի հարկահանության հետ կապված մի շարք հարցեր պետք է վերջնականապես մշակվեն, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, հավելեց  Մինասյանը։