Անհայտ անձը կասկածելի փաթեթով բարձրացել է Վաշինգթոնում Սպիտակ Տան ցանկապատի վրա, որից հետո ձեբակալվել է, հաղորդում է ԱՄՆ գաղտնի ծառայության ներկայացուցիչը:
Նա Սպիտակ Տանը մոտեցել է հարավային կողմից: Այս պահին ձերբակալվածը սպասում է մեղադրանքի առաջադրմանը:
Ենթադրյալ հանցագործի անունն ու սեռը չի հաղորդվում: CNN-ի փոխանցմամբ, կասկածելի փաթեթը ստուգվել է, այն անվտանգ է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իշխանությունները քննարկում են Սպիտակ Տան շուրջբոլորը երկաթյա արգելափակոցներ ավելացնելու հնարավորությունը՝ նմանատիպ միջադեպերից խուսափելու համար:





























