Հուլիսի 27-ին լրացավ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում հինգ հայորդիների կողմից թուրքական դեսպանատան գրավվման եւ նահատակության 27-րդ տարեդարձը:
27 տարի առաջ, 1983թ. հուլիսի 27-ին Լիբանանում ծնված հինգ հայեր` Վաչե Դաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Սարգիս Աբրահամյանը եւ Արա Քրջլյանը հարձակվում են Լիսաբոնում թուրքական դեսպանատան վրա: Շենքը գրավելու գործողության սկզբում սպանվում է Սիմոն Յահնիյանը, մյուսները մուտք են գործում դեսպանատան հարեւանությամբ գտնվող դեսպանի բնակարանը: Կանխելով ոստիկանական ուժերի գործողությունները եւ հրաժարվելով անձնատուր լինել, հայորդիները պայթեցնում են իրենց։
Նրանց գործողության հիմնական նպատակը Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնած միջազգային հանրությանը «արթնացնելն» էր։




























