Հայ Արիները համոզված են, որ Կոսովոն` որպես Սերբիայի պատմական տարածք, չի կարող գոյատեւել անկախ, հատկապես, երբ դա կազմակերպվեց արտաքին օտար ուժերի կողմից` ռազմական եւ այլ ճնշումներ բանեցնելով Բելգրադի վրա: Այս մասին նշվում է Հայ արիական միաբանության (ՀԱՄ) տարածած հայտարարության մեջ:

«Կոսովոյի անջատումը Սերբիայից առավելապես նման է խորհրդային տարիների` Կոմկուսի կովկասյան բյուրոյի որոշմամբ, Արցախ-ԼՂՀ-ի Հայաստանից հեռացմանն ու Ադրբեջանին նվիրաբերելուն: Պարզապես այս դեպքում Կոսովոն անկախ պետություն հռչակվեց (չնվիրվեց ասենք` Բոսնիա-Հերցեգովինային), եւ այս դավադրությունն էլ Արեւմուտքը կազմակերպեց, ոչ թե հեղափոխական կամ դեմոկրատական Ռուսաստանը (չնայած Մոսկվան դավաճանական կեցվածք ընդունեց եղբայրական Սերբիայի նկատմամբ)»,- նշում են հայտարարության հեղինակները:

«Հաագայի դատարանի ընդունած որոշումը Կոսովոյի մասին էր, եւ ոչ այլ տարածաշրջանների կամ պետությունների, եւ նախադեպ չի ստեղծում այլ տարածաշրջանների կամ պետությունների համար»: Այսպես են բարբաջում Արեւմուտքի դավադիրները` հասկանալով, որ իրենց կեղտոտ գործը կարող է նաեւ ի վնաս իրենց գործել (իրենց պետությունները մասնատման տանել)…

 ՀԱՄ-ը չի կարծում, որ Կոսովոյի ներկա կարգավիճակը կարող է աջակցել Բալկաններում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես շտապել են հայտարարել այն աշխարհակործան մութ ուժերը, որոնք մասնատեցին նախ Հարավսլավիան, հետո` Սերբիան (մասնատել են նաեւ` ԽՍՀՄ-ը, հերթի մեջ են Ռուսաստանը, Իրանը, Իրաքը եւ այլ երկրներ):

Արցախ-ԼՂՀ-ն Հայաստանի բնական ու պատմական տարածքն է եւ կարիք չկա, որ շարժվի Կոսովոյի նախադեպ կոչվածով: Արցախ-ԼՂՀ-ն ոչ միայն իրավունք ուներ անկախանալու զավթիչ Ադրբեջանից, այլեւ` Հայաստանին վերամիավորվելու, ինչն էլ հայտարարել է ավելի քան 20 տարի առաջ (նույնը վավերացված է ՀՀ ԱԺ կողմից): Սա պետք է լինի պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը` վերամիավորումը Հայաստանին:

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում արիական սերբ ազգին եւ համոզված ենք, որ մի օր Արցախ-ԼՂՀ-ն վերամիավորվելու է Հայաստանին, իսկ Կոսովոն` Սերբիային:

Փա'ռք Արիական Ազգերին, ովքեր պետք է համախմբվեն, քանի որ դա է հանգեցնելու ՙաշխարհի գաղտնի ու մութ ուժերի՚ դաժան վախճանին»,- ասված է ՀԱՄ-ի հայտարարության մեջ: