Հուլիսի 27-ին Հայկ Ա.-ն ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ մայիսին իր ազգական, 42-ամյա Արսեն Մ.-ն ոսկու տոնավաճառում իրենից վերցրել է 4.200 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության ոսկյա զարդեր` ՌԴ-ում վաճառելու պատրվակով, սակայն գումարը չի տվել:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, նույն Արսենը հուլիսի 27-ին, ժամը 16.00-ին իր ընկերոջ` 49-ամյա Կարեն Բ.-ի հետ միասին կրկին խաբեւթյամբ Հայկ Ա.-ից վերցրել է 1.050.000 դրամ, իբր իր կողմից գրավադրված ոսկյա թեւնոցը գրավից հանելու եւ նախկին պարտքը մարելու համար, սակայն թեւնոցը գրավից հանելուց հետո հրաժարվել է գումարն ու ոսկեղենը վերադարձնել:
Արսեն Մ.-ն եւ Կարեն Բ.-ն բերման են ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն:




























