Ղպտիական եկեղեցին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եգիպտոսի ղպտիների հոգևոր առաջնորդ Թավադրոս Բ. Պապը:

Դիտարկմանը, որ Եգիպտոսի կառավարությունը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել, ղպտիների առաջնորդը հորդորեց դիմել Կառավարությանը:

Անդրադառնալով աշխարհի տարբեր երկրներում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող ճնչումներին՝ Թավադրոս Բ. Պապը նշեց, որ պետք է համագործակցել խաղաղության մշակույթը տարածելու ուղղությամբ:

«Բայց խաղաղության մշակույթը սկսվում է յուրաքանչյուր մարդու սրտից, եթե դու քո սիրտը չես մաքրել, դու չես կարող խաղաղության տարածող լինել»,- ասաց նա: