Ավստրիական ORF TVthek հեռուստաալիքը հատուկ հաղորդում է պատրաստել, որում անդրադարձել է Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությանը:
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Ավստրիայի խորհրդանական 6 ուժերը ապրիլի 22-ին Ազգային խորհրդում Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները դատապարտող համատեղ հայտարարություն են ընդունել: Հայտարարության հիմքում պատգամավորները 2 պատճառ են նշել: Առաջինը, որ Ավստրոհունգարիան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Օմսանյան կասրության դաշնակիցը եւ երկրորդը, որ Թուրքիան մինչեւ օրս չի ճանաչել այդ ցեղասպանությունը:
«1915թ. ապրիլի 24-ին այն ժամանակվա Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ Մեհմեդ փաշան հրամայեց կայսրությունում ապրող հայերին ձերբակալել եւ արտաքսել: Այս ամսաթիվն էլ ընդունված է համարել 20-րդ դարի առաջին ցեղասպանության պաշտոնական սկիզբ»,- նշում է հեռուստաալիքը:
Հաղորդման մեջ հիշատակվում է, որ Հայերը Օսմանյան կայսրության տարածքում ապրող քրիստոնյա փոքրամասնություններից էին եւ ստիպված եղան լքել իրենց հայրենիքը, զոհվեց 1.5 մլն մարդ:
«Այն ժամանակվա Օսմանյան կայսրության դաշնակիցներ Ավստրոհունգարիան եւ Գերմանական կայսրությունը տեղյակ էին իրականացվող ցեղասպանության մասին, սակայն, ինչպես իրենք էին հայտարարում, «հայկական հարցի մասին ավելի լավ կլինի լռել»,- շարունակում է ORF TVthek-ը:
«Սա ամբողջովին գիտակցված որոշում էր,- անդրադառնում է հաղորդումը խորհրդարանի արած հայտարարությանը,- նիստի մեկնարկից առաջ Ավստրիայում Հայաստանի դեսպանի ներկայությամբ մեկ րոպե լռությամբ հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Խորհրդարանի դիրքորոշումը հստակ էր. «Մենք չպետք է այս ու այն կողմ գնանք տվյալ հարցի շուրջ, այլ կատարվածն իրենց անուններով կոչենք: Մեր հարգանքի տուրքը մատուցելով զոհերին՝ մենք պետք է կատարվածն անվանենք այնպես, ինչպես որ եղել է, եւ մենք դա կոչում ենք ցեղասպանություն: Թուրքիայի պարտքն է առերեսվել իր պատմությանը, ինչպես որ դա անում է Ավստրիան»,- ներկայացնում է հեռուստաալիքը:
«Ավտրիայի թուրքերի միությունը շտապել էր իր բողոքն հայտնել եւ կատարվածը սադրանք որակել, ինչը, սակայն չի փոխել Ավստրիյաի դիրքորոշումը»,- եզրափակում է ORF TVthek-ը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ




























