Նրանք 3 մլն էին, հիմա ընդամենը 50 հազար են, եւ ապրիլի 24-ին նրանք հիշատակում են իրենց պատմության ամենասեւ էջը: Այս մասին ասվում է Թուրքիայի հայերի մասին պատմող BBC-ի ռեպորտաժում: Հեռուստաընկերության թղթակիցը հանդիպել է նաեւ 2011 թվականի ապրիլի 24-ին թուրք ծառայակցի կողմից սպանված Սեւակ Շահինի ծնողների հետ: Դատարանը որոշել է, որ դա Սեւակի մահը անզգուշության արդյունք է, սակայն նրա ծնողներն այլ կերպ են մտածում:

«Նրանք պետք էր, որ ապրիլի 24-ին հայ սպանվի: Իմ հարազատներին սպանել են Ցեղասպանության ժամանակ, իսկ դրանից մոտ 100 տարի անց նույնը տեղի ունեցավ իմ որդու հետ»,-հայտարարել է Սեւակի մայրը:

Վերջին 10 տարիներին 1915 թվականի իրադարձությունների մասին թեման սկսել է հայտնվել դպրոցներում, իսկ որոշ թուրք գիտնականներ հրապարակավ ճանաչում են այն:

Գալաթասարայի համալսարանի պրոֆեսոր Ազմեթ Ինսելը նշում է. «Դա ցեղասպանություն էր, մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Թուրքական կառավարության ու հասարակության վրա մեծ պատասխանատվություն է ընկած՝ ճանաչել ցեղասպանությունը, որպեսզի թուրքական հասարակությունը ժամանակակից, ժողովրդավարական եւ քաղաքայիրթ  դառնա»:

«Ստամբուլում հայկական գերեզմանոցում Սեւակի գերեզմանն առաջինն է 1915-ից հետո: Թուրքիայում ցեղասպանության զոհերին նվիրված ոչ մի հուշարձան չկա: Պաշտոնական թուրքական դիրքորոշման քննադատները հայտարարում են, որ այդ երկիրը ունակ չէ առերեսվել իր պատմությանը»,-ասված է ռեպորտաժում: