Հունվարին «Ալ Կաիդայի» դեմ ուղղված հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ամերիկյան զինվորականները պատահաբար սպանել են երկու անմեղ պատանդների: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, հայտնել է Սպիտակ Տունը:

Այդ ժամանակ ամերիկյան իշխանությունները «պատճառ չունեին մտածել, որ այնտեղ պատանդներ կան», երբ շուրջկալ էին պլանավորում Ալ Կաիդայի կողմից վերահսկվող տարածքում, հաղորդում է «Ամերիկայի նորությունները»:

«Հասանելի տեղեկատվության վերլուծությունը թույլ է տալիս հետախուզությանը բարձր աստիճանի վստահությամբ եզրակացնել, որ գործողության ժամանակ երկու պատանդ է զոհվել: Խոսքեր չկան արտահայտելու մեր ափսոսանքն ու ցավը այդ ողբերգության առթիվ»,-ասել է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնսթը: