Ֆրանսիական ընկերությունը հարազատներին կամ մտերիմներին կորցրած ընտանիքներին առաջարկել է նրանց հիշատակը պահել անհատական օծանելիքի օգնությամբ:
Գաղափարը ծագել է 52-ամյա Կատյա Ապալատեգիի ուղեղում՝ ամուսնու մահից հետո: Նա օգնության համար դիմել է Գավրայի համալսարանի աշխատակիցներին, որոնք մշակել են տեխնոլոգիա, որը թույլ է տալիս վերականգնել մարդու հոտը:
Ապալատեգիի ընկերությունն հարազատին կորցրած ընտանիքներին առաջարկում է ստեղծել օծանելիք, որն ունի մահացած անձի հագուստի հոտը:
Նման ծառայության արժեքը 600 դոլար է, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:





























