Լեգենդար The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքարթնին  The Sunday Times ամենամյա վարկանշում գլխավորել է Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի ամենահարուստ երաժիշտների ցուցակը:

Մաքարթնիի կարողությունը 2014թ. գնահատվել է 1,1 միլիարդ դոլար, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 30 մլն դոլարով: Այդ գումարը ներառում է նաեւ իր կնոջ` Նենսի Շեւելի եկամուտները, ով զբաղվում է ավտոբիզնեսով:

Ցանկում երկրորդը թատերական կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Վեբերն է՝ 976 միլիոն դոլար կարողությամբ, երրորդը՝ U2 ռոք խումբը՝ 637 միլիոն դոլարով, հայտնում է Lenta.ru-ն:

Առաջին տասնյակում են հայտնվել Էլթոն Ջոնը` 406 մլն դոլար, Միք Ջեգերը` 338 մլն դոլար, Ռինգո Սթարը` 270 մլն դոլար եւ Սթինգը` 270 մլն կարողությամբ: