Բելառուսական Բարանովիչ քաղաքի բնակչին, ում անունը չի հստակեցվում, երկու տարվա ազատազրկման են դատապարտել համացանցում սելֆի տեղադրելու համար, հաղորդում է intex-press.by-ը: Պարբերականի տվյալներով` տղամարդը մերկ է լուսանկարվել:

Բարանովիչի 27-ամյա բնակիչը ծանոթությունների կայքի աղջիկներից մեկի խնդրանքով որոշել է սելֆի անել: Ինտերնետ-օգտատիրուհին հայտարարել է, որ չի ցանկանում շփվել տղամարդկանց հետ, որոնք չեն տեղադրում մերկ լուսանկարներ: Տղամարդը բավարարել է աղջկա խնդրանքը իսկ արվեստաբանական փորձաքննությունն այդ լուսանկարը ճանաչել է պոռնոգրաֆիական:

Դատական նիստին Բարանովիչը լիովին ճանաչել է իր մեղքը: