Դիարբեքիրի պատմական պարիսպների մեկի հատվածում բացվել է ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Թուրքական Haberaksiyon կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի քաղաքապետարանի եւ առեւտրի պալատի կողմից Դիարբեքիրի պատմական պարիսպների մի հատվածում բացվել է ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի կողմից արված լուսանկարների ցուցահանդեսը։
«Լռության ճիչը» անունը կրող ցուցահանդեսին ներկայացված են հայ լուսանկարչի կողմից 27 տարվա ընթացքում Սիրիայում, Վրաստանում եւ Հայաստանում արված լուսանկարները։
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Դիարբեքիրի քաղաքապետը, Դիարբեքիրի առեւտրի պալատի նախագահը, Դիարբեքիրի տուրիզմի եւ մշակույթի վարչության պետը, Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգուն Այըքը եւ այլ պաշտոնյաներ։




























