BBC-ն 60 վայրկյան տեւողությամբ կարճ տեսանյութով հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին:
«Տեսանյութում ներկայացվել են 1915-23 թ.թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված հանցագործության մասին հիմնական փաստերը:
Մի քանի հարյուր հազար հայ զոհվեց, շատ պատմաբաններ ավելի քան մեկ միլիոնի մասին խոսում: Թուրքիան հայտարարում է, որ ռազմական գործողությունների ժամանակ 300 հազարն է զոհվել:
Մարդիկ կանոնավոր կերպով ոչնչացվում էին, այդ թվում՝ անապատներ աքսորի ժամանակ:
Ամեն դեպքում, Թուրքիան հրաժարվում է «Ցեղասպանություն» բառն արտաբերել:
Ավելի քան 20 երկրներ, Եվրախորհրդարանն ու պատմաբանների մեծ մասը հայտարարում են, որ դա Ցեղասպանություն էր:
Ամեն տարի ամբողջ աշխարհի հայերը հիշատակում են այդ իրադարձությունները»,- ասված է տեսանյութում:




























