Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի` այսօր արված հայտարարությունը։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ՝ Գերմանիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարության վերաբերյալ։
«Այս քայլով Գերմանիան իր հարգանքի տուրքն է մատուցում՝ Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված անմեղ հայերի հիշատակին։
Նախագահ Գաուկի հայտարարությունը կարեւոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության
միջազգային ճանաչման եւ դատապարտման տեսանկյունից, այլեւ արժեքավոր ներդրում է ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության միասնական ջանքերում»,- ասվումէ հայտարարության մեջ։




























