2012թ. փետրվարին քաղաքային խորհրդի բանաձեւով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրինը մի շարք միջոցառումներ է անցկացրել հայ ժողովրդի պատմության եւ ավանդույթների ուսումնասիրման համար։ Այս մասին գրում է Il Torinese պարբերականը։
Ամենաթարմ օրինակները Պյեմոնտում 2 ֆոտոցուցադրություններն էին, նշում է պարբերականը։
«100 տարի անց Թուրքիան շարունակում է հերքել կատարվածը եւ մինչ վերջին պահը հայտարարում էր, որ ոչ մի ցեղասպանություն չի եղել, միայն որովհետեւ Անատոլիայում ոչ մի հայ չի եղել։ Հիմա թուրքական հասարակությունում ինչ-որ բան է փոխվում, թեպետ պատմությունը ընդունել չցանկանալը դեռեւս ուժեղ է։
Հայոց ցեղասպանության 100-ամյակը բոլոր քրիստոնեական եկեղեցիների ողբերգությունն է։ Ջարդերին ոհ գնացին հայ քրիստոնյաներ, հայ կաթոլիկներ, ուղղափառ եւ կաթոլիկ սիրիացիներ, խալդեր, ասորիներ»,- ասված է հոդվածում։




























