Երեւան ժամանող ռուսական պատվիրակության մի մասին (այդ թվում լրագրողներ) տեղափոխող օդանավին հարվածել է կայծակը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի հատուկ թղթակից Դմիտրի Սմիրնովը:
«Երեւանում վայրեջքի պահին ամպրոպ էր: Լրագրողներին եւ պատվիրակության մի մասին տեղափոխող օդանավին հարվածեց կայծակը: Բոլորս ողջ ենք, ապրի օդաչուն»,- գրել է նա՝ տեղադրելով վայրէջք կատարած օդանավի լուսանկարը:
Լրագրողներն էլի մի քանի գրություններ են տեղադրել Twitter-ում:
«Անմոռուկը Հայոց ցեղասպանության խորհրդանիշն է: 100-րդ տարելիցի նախօրեին Երեւանում այն ամենուր է»:
«Երեւանում անձրեւ է: Ասում են, Ցեղասպանության հիշատակի օրը այստեղ միշտ անձրեւ է գալիս: Մի՞թե դա ճիշտ է»:





























