Հայաստանի եւ Կամբոջայի ցեղասպանությունների միջեւ ընդհանուր շատ բան կա, երկու դեպքում էլ զանգվածային սպանություններ եւ կոտորած է եղել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք են հայտնել Կամբոջայում Ցեղասպանության կենտրոնի տնօրեն Ռոս Սոպեարավին եւ մենեջեր Ռոս Ռոտանակը։
«Երբ ես նայում էի լուսանկարները՝ արված Հայոց ցեղասպանության ժամանակ եւ հետո, հասկացա, որ այն, ինչ եղել է Հայոց ցեղասպանության ժամանակ, շատ նման է Կամբոջային կատարվածին»,- նշել է Ռոս Սոպեարավին։
Նրանք հիշեցրել են, որ 1975-79 թվականներին Կամբոջայում եւս ցեղասպանություն է եղել, որի ուսումնասիրմամբ, նաեւ վկայությունների պահպանմամբ էլ զբաղվում է վերոնշյալ կենտրոնը։
Կամբոջայում Ցեղասպանության կենտրոնի ներկայացուցիչներն առաջին անգամ են այցելել Հայաստան, եւ մասնակցել են «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին։
Կամբոջայից ժամանած Սուոն Սովանը հայտնեց, որ Կամբոջայում քիչ բան գիտեն Հայոց ցեղասպանության մասին։ «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովը իրեն հնարավորություն է տվել շատ նոր բաներ իմանալ եւ ավելի լավ հասկանալ «ցեղասպանություն» եզրույթի նշանակությունը գլոբալ կոնտեքստում։
«Ես առաջին անգամ եմ ձեր երկրում, եւ կարողացա շատ նոր գիտելիքներ ստանալ եւ ավելի լավ իմանալ ձեր Ցեղասպանության մասին։ Երբ վերադառնամ Կամբոջա, ձգտելու եմ տարածել այդ տեղեկատվությունը եւ այն հասցնե կառավարությաննն ու խորհրդարանին,- ասել է նա NEWS.am-ի թղթակցին։



























