Ամերիկյան Ֆլորիդայի նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի փողոցներից մեկում անհայտ անձը կրակ է բացել: Տեղի իշխանությունների փոխանցմամբ, երկու սպանվելէ  երկու կին, մեկ տղամարդ վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության նախնական տվյալներով, հանցագործը կրակել է մայթեզրին կայանված մեքենայից: Ներկայումս իրավապահները փնտրում են հանցագործին: Չի բացառվում, որ սպանվածները նրան ծանոթ են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բժիշկների խոսքով, վիրավոր տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում: