Ամերիկայի հայերը պատասխանել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ուղերձին։

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է, թե Հայոց ցեղասպանության դեպքում «բառերի հետ խաղալու»՝ նախագահ Օբամայի տխրահռչակ փորձերը վիրավորում են ամերիկացիների արժանապատվությունը։

«Թեկնածու Օբաման ճիշտ էր, երբ ասում էր, թե «Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, որը ճշմարտությունն է ասում Հայոց ցեղասպանության մասին եւ վճռականորեն պատասխան բոլոր ցեղասպանություններին»։ Ցավոք, նա այսօր աշխարհին ապացուցեց, որ այդպիսի նախագհ չէ։ Իրականում հստակ է, որ Անկարային հանգստացնելու՝ նախագահ Օբամայի սխալ փորձը միայն մեկուսացրեց Վաշինգտոնին»,- նկատել է Համբարյանը։