«Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» համաժողովը, որին բազմաթիվ օտարերկրյա պատվիրակություններ են մասնակցել, շատ կարեւոր էր ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի շատ երկրների, ողջ աշխարհի բնակիչների համար։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Թաղիսը։

Դեսպանը նշել է, թե Հունաստանը դեռ անցած դարի 90-ական թվականներին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ վերջերս երկրում քրեական պատասխանատվություն է սահմանվել Ցեղասպանության ժխտման համար։

Նշենք, որ ապրիլի 22-23-ին Երեւանում կայացել է «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» համաժողովը, որին մասնակցել են 600 պատվիրակներ՝ աշխարհի 50 երկրներից։