ԵՄ առաջնորդները ապրիլի 23-ին Բրյուսելում մեծացրել են ապօրինի ներգաղթի դեմ պայքարի միջոցառումների բյուջեն:

Աֆրիկային ապօրինի ներգաղթի դեմ պայքարի «Տրիտոն» ծովային գործողության բյուջեն ներկայումս կազմում է ամսական 2,9 մլն եվրո: Որոշվել է այն առնվազն կրկնապատկել: Միաժամանակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես են եկել բյուջեն եռապատկելու առաջարկով:

Գերմանաին ու Ֆրանսիան պարտավորվել են երկուական նավ հատկացնել Միջերկրական ծովում պարեկություն իրականացնելու համար: ԵՄ մյուս երկրները նույնպես պատրաստակամություն են հայտնել նավեր ու ուղղաթիռներ հատկացնել:

Մեծ Բրիտանիան պատրաստ է երեք  նավ եւ երեք ուղղաթիռ տրամադրել:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ձգտելու են հասնել ՄԱԿ-ի կողմից բանաձեւի ընդունման, որը թույլ կտա ոչնչացնել ապօրինի ներգաղթյալներին Եվրոպա տեղափոխող նավերը, հաղորդում է Lenta.ru-ն: