Ամերիկյան Ինդիանա նահանգի դպրոցներից մեկում աշակերտների ելույթի ժամանակ բեմը փլուզվել է: 12 ավագ դպրոցականներ վնասվածքներ են ստացել, մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:

Ըստ Lenta.ru-ի, միջադեպը տեղի է ունեցել Վեստֆիլդ քաղաքում, «Ամերիկյան կարկանդակ» անվանումով դպրոցական ռոք համերգի ժամանակ: Բոլոր տուժածները միջադեպի ժամանակ բեմում են եղել:

Ականատեսներից մեկն ասել է, որ ինքը նա կարծել է, թե դա շոուի մաս է, այնուհետեւ ուսուցիչներն ու դպրոցականները նետվել են օգնության: