Թուրքական մամուլը առանց արձագանք չի թողել Գերմանիանյի նախագահի կողմից 1915-ը որպես ցեղասպանություն որակելը։

Թուրքական Analizmerkezi կայքը Գերմանիայի նախագահի ելույթն ու նրա կողմից ցեղասպանություն եզրույթը կիրառելը համարել է «կեղտոտ խոսքեր»։

Turkttime-ն իր հրապարակումը վերնագրել է. «Գերմանիան էլ ցեղասպանություն ասաց»։

Թուրքական Demokrathaber-ը, անդրադառնալով Գերմանիայի նախագահի հայտարարությանը, գրել է. «Աշխարհը ցեղասպանություն է ասում»։

Gelecek կայքը հիշյալ լուրը վերնագրել է. «Եվ եղավ.... Գերմանիան էլ ցեղասպանություն ասաց»։

Zaman պարբերականն էլ գրել է. «Պուտինն էլ, Գաուկն էլ ցեղասպանություն են ասում»։

Իշխանամետ Sabah պարբերականն էլ իր լուրը վերնագրել է. «Նրանք էլ ցեղասպանություն ասողների հերթի մեջ մտան»։

Թուրքական Sonhaberizle կայքն էլ Գերմանիայի նախագահի ելույթն անվանել է շոկային հայտարարություն։