2010-ի առաջին կիսամյակում Հայաստանին մատակարարվող բնական գազի ծավալները կրճատվել են 19,7 տոկոսով եւ կազմել 739,3 մլն խորանարդ մետր:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ բնակչության կողմից գազի սպառումը նվազել է 16,8 տոկոսով եւ կազմել 286,8 մլն. խորանարդ մետր:

Փոքր ինչ ավելացել է գազի սպառումը արդյունաբերական ձեռնարկությունների կողմից՝ 5,7 տոկոսով: