Ամերիկայի հայկական համագումարի երկարամյա  անդամ Ժիրայր Հարությունյանը, ինչպես նաեւ Ռոբերտ Գալուստյանը, Սթիվեն Մուգարը եւ Ջոյսի Շտայնը պարգեւատրվել են Համագումարի մրցանակներով: Այս մասին NEWS.am-ին հաղորդեցին Ամերիկայի հայկական համագումարից:

Ժիրայր Հարությունյանը Վաշինգտոնի հայ համայնքի ակտիվ անդամներից է, եւ այս մրցանակը նա ստացել է հայ ժողովրդին եւ Ամերիկայի հայկական համագումարին իր կյանքի ընթացքում մատուցած վաստակի համար:

1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ Ժիրայր Հարությունյանն օգնել է Հայաստանին, ուղարկել մարդասիրական օգնություն:

Հարությունյանը Հայաստանի անկախության եւ ղարաբաղյան շարժման վառ ջատագովներից մեկն է եղել։