Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի 15 րոպեով անջատվել են Հռոմի Կոլիզեումի լույսերը։ Ժամը 22-ից մինչեւ 22։15-ը հռչակավոր արենան անհետացել էր գիշերային Հռոմի տեսադաշտից։ Այդկերպ իր ցավակցութուններն էր որոշել հայտնել Հռոմի քաղաքապետարանը։

«Քաղաքապետ Ինյացիո Մարինոյի նախաձեռնությունը մեր ժողովուրդներին միավորող մեծ բարեկամության եւ ընդհանուր արժեքների հերթական ապացույցն է»,- ասել է Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, հաղորդում է Corriere di Roma-ն։

«Հայ ժողովրդին իր ցավակցությունները հայտնել էր նաեւ Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարում կայացած պատարագի ընթացքում»,- գրում է Informa Roma Nord պարբերականը։