Արդշինբանկը հրապարակել է եռամսյակային գործունեության արդյունքները՝ արձանագրելով կայուն աճ:

Առաջին եռամսյակի արդյունքներով Բանկն իր հիմնական ցուցանիշներով բարելավեց դիրքերն առաջատար եռյակում՝ զբաղեցրեց 2-րդ տեղը ընդհանուր ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների, հաճախորդներից ներգրաված միջոցների մեծություններով եւ 1-ին տեղը՝ վարկային պորտֆելի աճի ցուցանիշով:

2015 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2014 թվականի տարեվերջի հետ հետեւյալն է.

2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 782.7 մլն ՀՀ դրամ:

Առաջին եռամսյակի արդյունքներով 0.1%-ով նվազել է չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը (NPL) վարկային ակտիվներում՝ կազմելով 2.9%: Արտաքին ներգրավման գծով 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում միջազգային ֆինանսական կառույցներից Բանկը ներգրավեց լրացուցիչ $16 մլն:

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ: