Ճապոնիայի Կանագավա պրեֆեկտուրայում գտնվող Քեմփ Ձամա ցամաքային ուժերի ամերիկյան բազայի վրա ինքնաշեն հրթիռ են արձակել։ Բազային վնաս չի հասցվել, տուժածներ չկան։  Բազայի շրջանում որոտացած պայթյունի մասին ոստիկաններին հայտնել են տեղաբնակները։ Դրանից հետո բազայի մոտակա դաշտում հայտնաբերվել է ինքնաշեն գործարկման սարք, փոխանցում է ТАСС-ը։

Ճապոնիայում նման միջադեպեր պարբերաբար կազմակերպում են ծայրահեղ ձախակողմյան խմբավորումները։