Մոսկվայում անհայտ անձինք կրակ են բաց թողել հայտնի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Նիկիտա Միխալկովի ստուդիայի գրասենյակի վրա։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։

Ոստիկանության աշխատակցի հաղորդմամբ՝  միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ վաղ առավոտյան։ Ապրիլի 27-ին աշխատանքի գալով՝ «ՏրիՏե»-ի աշխատակիցները ստուդիայի պատուհանների վրա միջանցիկ անցքեր են նկատել, որոնք բնորոշ են օդամուղ հրացանի փամփուշտների համար։

Ոստիկանությունը ստուգումներ է անկացնում։