Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզն այսօր՝ ապրիլի 29-ին, հայտարարել է կառավարությունում մասշտաբային փոփոխությունների մասին:

Իր պաշտոնից զրկվել է առաջին ժառանգորդ արքայազն Մաքրին բեն Աբդել Ազիզը, նրա տեղը զբաղեցրել է Մուհամեդ բեն Նաիֆը:

Երկրորդ ժառանգորդ արքայազնի կարգավիճակը եւ համապատասխանաբար ՆԳ նախարարի ղեկավարի պաշտոնն ստացել է միապետի որդի Մուհամեդ բեն Սալմանը, որը մինչ այդ ղեկավարում էր երկրի ՊՆ-ն:

Մուհամեդ բեն Սալմանի թեկնածությունն ընդունվել է ձայների մեծամասնությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը:

Միաժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը լքել է արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալը: