Հունաստանի ֆինանսների նախարար Յաննիս Վարուֆակիսը, ով պետական պարտքի հարցերով վարկատուների հետ բանակցություններում գլխավորում է հունական պատվիրակությունը, հայտնել է, որ Աթենքի Էքսարսիայի շրջանում անարխիստների խումբը հարձակվել են իր եւ իր կնոջ վրա:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 28-ի երեկոյան, երբ նա կնոջ՝ Դանայա Ստրատուի հետ ընթրելիս են եղել ռեստորանում:
Նախարարը պատմել է, որ կեսգիշերի սահմաններում, երբ ավարտել են ընթրիքը, ռեստորանի բակ է մտել ագրեսիվ տրամադրված անարխիստների խումբը՝ դիմակներով: Նրանք շշեր են նետերլ, վիրավորել են իրենց եւ պահանջել լքել «իրենց շրջանը»:
«Ինձ թվում է, նրանց նպատակը, ինձ վնասվածք հասցնելը չէր: Եթե նրանց ցանկանային ինձ վնասել, այդ հնարավորությունն ունեինք, քանի որ թվային առավելություն ունեին: Ես կարծում եմ, նրանց նպատակն էր՝ ինձ ստիպել փախչել»,-ասել է Վարուֆակիսը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























