Ղազախստանի կառավարությունը վարչապետ Քարիմ Մասիմովի ղեկավարությամբ վայր է դրել իր լիազորությունները, իսկ երկրի նորընտիր նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ընդունել է նախարարների կաբինետի հրաժարականը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ղազախստանի կառավարությանը հանձնարարվել է կատարել իր պարտականությունները նախքան Ղազախստանի Հանրապետության կառավարության նոր կազմի հաստատվելը։
Ապրիլի 26-ին Ղազախստանում կայացել են արտահերթ նախագահական ընտրություններ, որոնցում ձայների 97.75 տոկոս առավելության վերընտրվել է գործող նախագահ Նուրսութլան Նազարբաեւը։





























