NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Նիգավան գյուղում: Գյուղի 21-ամյա բնակչին հայտնաբերել են տանը կից անասնագոմի ծածկից մետաղյա խողովակից կախված:
Ըստ նախնական տեղեկությունների, երիտասարդը ինքնասպանություն է գործել: Դեպքից զարհուրած են գյուղի բնակիչները, երիտասարդի մտերիմները:
Թե ինչն է տղային ստիպել նման քայլի դիմել, դեռ հայտնի չէ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է կատարվում:




























