ԱՄՆ Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը ապրիլի30-ին մտադիր է հայտարարել ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Այս մասին գրում է Reuters-ը։ Գործակալության տեղեկություններով՝ Սանդերսը կարճ հայտարարություն կանի, իսկ նրա նախընտրական քարոզարշավը կմեկնարկի առաջիկա օրերին։

Սանդերսը ԱՄՆ սենատի անդամ է 2006թ-ից։ Նա անկախ սենատոր է եւ ֆորմալ առումով որեւէ կուսակցության չի պատկանում, սակայն առավել հաճախ քվեարկում է Դեմոկրատական կուսակցության հետ, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։

ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան 2016թ. նոյեմբերին։