Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստում, այսօր՝ ապրիլի 29-ին, որոշվել է հայտարարել Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին հանձնարարվել է ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով սահմանված կարգով եւ ժամկետներում ապահովել մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակման, թեկնածուների հայտերի եւ անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը:
Որոշվել է ԵՊՀ ռեկտորի բաց մրցութային ընտրությունը անցկացնել 2015թ. հունիսի 19-ին:





























